Հասարակություն

Լարսը փակ է բեռնատարների համար

Լարսը փակ է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Դիլիջանի ոլորանները (ձյուն), Ջերմուկի խաչմերուկից Ջերմուկ և Սիսիան քաղաքներ, Նոյեմբերյան-Ջուջևան և Նորավան-Կապան ավտոճանապարհը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը (մառախուղ, ձյուն) փակ է կցորդով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը և Մ-4 ավտոճանապարհից Հաղարծին և Պարզ լիճ հատվածները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ապարանի, Արագածի (բուք է), Դիլիջանի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Արագածոտնի և Լոռու մարզերում, Տիգրանաշենի ոլորաններում, Բաղրամյանի, Բերդի, Նոյեմբերյանի, Իջևանի, Կապանի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում առկա են տեղումներ ձյան տեսքով։

Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Ջերմուկ քաղաքում բուք է։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին. Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական