Հունվարի 18-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արտենի-Արագածավան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են Volkswagen Passat և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 3 մարդ, որոնցից մեկը 8 տարեկան աղջնակ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ իրավապահները պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։