Հունվարի 18-ին՝ ժամը 10:10-ի դրությամբ, Սպիտակի ոլորանները, Նորավանից մինչև Կապան ճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։
Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Բաղրամյանի, Թալինի, Անիի, Արթիկի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Սիսիանի, Գորիսի, Սևանի, Գավառի, Ճամբարակի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։
Ապարանի, Արագածի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։