«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել՝ գրելով․
Հունվարի 17-ի առավոտյան համաձայն Ռոսհիդրոմետի տվյալների Պետրոպավլովսկ-Կամչատսկում ձյան ծածկի բարձրությունը հասել է 171 սմ-ի։ Սա տվյալ օրվա համար առավելագույն ցուցանիշն է առնվազն վերջին 55 տարվա ընթացքում։ Հունվարի 17-ի կլիմայական նորման կազմում է մոտ 77 սմ, այսինքն ներկայումս ձյան քանակը ավելի քան կրկնակի անգամ գերազանցում է միջին բազմամյա ցուցանիշը։
Այնուամենայնիվ, ամսական բացարձակ ռեկորդը դեռ չի գերազանցվել՝ 2005 թվականի հունվարի 30-ին ձյան ծածկի բարձրությունը կազմել է 208 սմ։