Հանրապետության տարածքում հունվարի 18-ի ցերեկը, 19-20-ը շրջանների մեծ մասում, 22-ի ուշ երեկոյան, 23-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին վայրերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 21-22-ը, 23-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավ-արևմտյան է՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 19-ի գիշերը կբարձրանա ևս 2-3 աստիճանով, հունվարի 20-22-ի գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով։
Երևանում հունվարի 18-ի ցերեկը, 19-20-ը սպասվում է ձյուն։ Հունվարի 21-23-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: