Հասարակություն

Այրվել է ավտոմեքենա

Այրվել է ավտոմեքենա

Հունվարի 18-ին, ժամը 02։31-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թեղուտ գյուղում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Թեղուտ բնակավայրի պուրակին հարակից «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։34-ին, մարվել՝ 04։09-ին։ Այրվել է ավտոմեքենան։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական