Հասարակություն

Առանց օդի տուրքի վճարման չվերթերի ցանկը կընդլայնվի. Թունյան

Առանց օդի տուրքի վճարման չվերթերի ցանկը կընդլայնվի. Թունյան

Առանց օդի տուրքի վճարման չվերթերի ցանկը կընդլայնվի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը:

«Տարբեր հանգամանքներով պայմանավորված՝ այն ավիաընկերությունները, որոնք սեփական կոդով չվերթեր չեն կարողացել իրականացնել նոր ուղղություններով և օգտագործել են, այսպես կոչված, թաց-լիզինգի պայմանագրով օդանավեր, կարող են ներկայացված օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, այդ պահին նոր համարված ուղղությունների համար նորից հայտ ներկայացնել և օգտվել նախատեսված արտոնությունից՝ օդի տուրքի ազատումից:

Կառավարությունն առաջարկում է պետական տուրքի վճարումից ազատվելու արտոնության տրամադրման ժամկետի երկարաձգումն իրականացնել մինչև երկու անգամ՝ ամեն անգամ 24 ամիս ժամկետով:

«Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է առաջին ընթերցմամբ և ստացել է դրական եզրակացություն:

Առաջին ընթերցմամբ նախատեսվում է ընդունել երկուշաբթի օրը մեկնարկող ԱԺ լիագումար նիստի ընթացքում»,- նշել է նա:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական