Ինչպես հայտնել ենք՝ 55 տարեկանում կյանքից հեռացել է հեռուստահաղորդավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, դերասանուհի Զառա Արամյանը։
Նրա դուստրը՝ Էլենը, սոցցանցերի իր էջերում գրառում է կատարել՝ հայտնելով հոգեհանգստի տեղն ու ժամը:
«Իմ ամենալուսավոր, ժպտերեսիկ ու ծիծաղկոտ... արդեն կարոտում եմ ծիծաղդ ու ժպիտդ, չգիտեմ, թե էլ ինչ եմ անելու, ոնց... միշտ զգալու եմ կարիքդ... Մորս` Զառա Արամյանի, այդքան մեծ սիրտը, որի մեջ տեղավորվում էինք բոլորս, այսօր կանգնեց...
Հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 20-ին՝ Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում՝ ժամը 17:00-ից»,- գրել է Էլեն Գասպարյանը: