Հասարակություն

30 քաղաքացի տարհանվել է․ Փրկարար ծառայությունը՝ Աբովյան քաղաքում հրդեհի մասին

30 քաղաքացի տարհանվել է․ Փրկարար ծառայությունը՝ Աբովյան քաղաքում հրդեհի մասին

Հունվարի 17-ին, ժամը 09։08-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի «Անմար կրակ» հուշարձանի մոտակայքում գտնվող բարձրահարկ շենքի 5-րդ և 6-րդ հարկերից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Օգոստոսի 23 փողոցի 1-ին նրբանցքում գտնվող շենքերից մեկում։ Հրշեջ-փրկարարները շենքից տարհանել են 30 քաղաքացու։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:53-ին, մարվել՝ 10:09-ին: Այրվել են շենքի միջանցքների կախովի պլաստմասե առաստաղները (մոտ 156 քմ), պլաստմասե դռները, ավտոկայանատեղիում գտնվող օդափոխման համակարգը և էլեկտրամալուխներ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական