Հասարակություն

Խոշոր հրդեհ՝ Աբովյան քաղաքում նոր կառուցվող շենքում. տարհանել են 15 քաղաքացու

Խոշոր հրդեհ՝ Աբովյան քաղաքում նոր կառուցվող շենքում. տարհանել են 15 քաղաքացու

Այսօր՝ հունվարի 17-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքի Անմար կրակի հուշարձանի հարևանությամբ գտնվող նոր կառուցվող էլիտար շենքերից մեկում, գրում է Shamshyan.com-ը։

Հրշեջ-փրկարարներն ու պարեկները նշված շենքից տարհանել են մոտ 15 քաղաքացու։Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Այրվել են մալուխներ։

Դեպքի փաստով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աբովյանի բաժնում փաստաթղթեր են կազմվում։ 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական