Հասարակություն

Fitch Ratings-ը բարձրացրել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը

Fitch Ratings-ը բարձրացրել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը

Միջազգային հեղինակավոր Fitch Ratings գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ դարձնելով «դրական», և հաստատել է վարկանիշը «BB-» մակարդակում: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա լոկ վիճակագրական փոփոխություն չէ. սա մասնագիտական հավաստում է առ այն, որ Հայաստանի որդեգրած տնտեսական քաղաքականությունն ու ինստիտուցիոնալ կայունությունը միջազգային շուկաներում ձեռք են բերում որակական նոր կշիռ:

Այն վստահության հայտ է՝ ուղղված մեր պետության տնտեսական դիմակայունությանն ու քաղաքական կամքին։ Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակոխում է վստահության նոր փուլ։ Շնորհավորում եմ բոլորիս»,- գրել է վարչապետը:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական