Հունվարի 17-ին, ժամը 10։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Տիչինայի փողոցում գտնվող վուլկանիզացիոն կետում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։50-ին, մարվել՝ 11։31-ին։ Վուլկանիզացիոն կետում (16 քմ) այրվել են անվադողերի սարքավորումներ և փայտե կառուցատարրեր (20 քմ)։
Հրշեջ-փրկարարներն իրականացրել են քանդման աշխատանքներ։