Հանրապետության տարածքում հունվարի 17-ի ցերեկն առանձին շրջաններում, 17-ի ուշ երեկոյան, 18-20-ը շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, լեռնային առանձին վայրերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 17-19-ի գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով:
Երևան քաղաքում հունվարի 17-ի երեկոյան, 18-20-ն սպասվում է ձյուն։ Հունվարի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: