Հունվարի 14-ին հրազենի կրակոցից զոհված զինծառայող Վահան Պետրոսյանը «Ուրարտու» ակադեմիայի սան էր. ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ.
«Խոր ցավով տեղեկացնում ենք, որ մահացել է «Ուրարտու» ակադեմիայի սան Վահան Պետրոսյանը.
Վահանն իր ֆուտբոլային քայլերն սկսել է 6 տարեկանից «Ուրարտու» ակադեմիայի մանկապատանեկան թիմերում, այնուհետև հանդես է եկել «Ուրարտու-2»-ի կազմում:
Մեր ցավակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին և հարազատներին:
Հանգիր խաղաղությամբ, Վահան:
Դու ընդմիշտ կմնաս «Ուրարտուի» մի մասնիկը»։