Սոցիալական տարբեր հարթակներում տարածվում են հայկական բանկային ընկերությունների անունից իբր կազմակերպված խաղարկությունների գովազդներ, որոնց մասնակցելու դեպքում հնարավոր է շահել խոշոր գումարներ, իսկ գովազդում նշված հղումով մուտք գործած առաջին 10 անձինք ևս կարող են ստանալ դրամական շահում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը։
Իրականում՝ նման «խաղարկությունների» միջոցով հանցագործները փորձում են խաբեությամբ ձեռք բերել Ձեր անձնական և բանկային տվյալները (քարտի համար, PIN, CVV, մեկանգամյա կոդեր և այլն), որոնք հետագայում օգտագործվում են դրամական միջոցների հափշտակության նպատակով։
«Կրկին անգամ հորդորում ենք՝ չմասնակցել նմանատիպ խաղարկություններին, չանցնել կասկածելի հղումներով, չմուտքագրել անձնական կամ բանկային տվյալներ ոչ վստահելի կայքերում»,- ասվում է հաղորդագրությունում։