Հասարակություն

Արդյո՞ք հունվարի 27-ը կլինի ոչ աշխատանքային. նախագիծը հաջորդ շաբաթ կքննարկվի

Արդյո՞ք հունվարի 27-ը կլինի ոչ աշխատանքային. նախագիծը հաջորդ շաբաթ կքննարկվի

ԱԺ առաջիկա նստաշրջանի օրակարգում երկրորդ ընթերցմամբ կընդգրկվի տոների ու հիշատակների մասին օրենքում փոփոխությունների նախագիծը, որով նախատեսված է հունվարի 27-ը հռչակել «Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օր»։

ԱԺ անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը Radar Armenia-ի հետ զրույցում ասաց՝ նախագծի վերջնական հաստատումը փոքր-ինչ ուշացավ, քանի որ օրվա փոփոխության հետ կապված հարցեր էին առաջացել։

Նազարյանը նշեց նաև՝ եթե երկուշաբթին ծանրաբեռնված լինի, նախագծի քննարկումը կտեղափոխվի երեքշաբթի։

Նշենք, որ նախագիծն ընդունվելուց հետո պետք է ուղարկվի նախագահի վավերացմանը։ Ըստ նախագծի՝ օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ԱԺ-ն դեկտեմբերի 16-ին առաջին ընթերցմամբ ընդունեց Ռուբեն Ռուբինյանի ու Գեղամ Նազարյանի հեղինակած նախագիծը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական