Հասարակություն

Մեքենաներ են բախվել. կա 1 զոհ, 1 վիրավոր

Մեքենաներ են բախվել. կա 1 զոհ, 1 վիրավոր

Հունվարի 16-ին, ժամը 10։23-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայրավանք գյուղի եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 22-րդ կմ-ին բախվել են «Nissan» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները։

«Toyota» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն․ ուղևորի դին ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական