Հասարակություն

Ավտոտեխսպասարկման կետում այրվել է ավտոմեքենա․ կա տուժած

Ավտոտեխսպասարկման կետում այրվել է ավտոմեքենա․ կա տուժած

Հունվարի 16-ին՝ ժամը 14։42-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում՝ բենզալցակայանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։  Պարզվել է, որ Բաղրամյան փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կետում այրվում է ավտոմեքենա։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։15-ին, մարվել՝ 15։33-ին։ Այրվել են Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և ցուցիչների վահանակը, ջերմահարվել է ավտոտեխսպասարկման կետի գույքը՝ մասամբ։ 

Ավտոմեքենայի վարորդը այրվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական