Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության 2012 թ. դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման սոցիալական փաթեթի ծրագրով շահառուների սոցիալական փաթեթի հաշիվները սպասարկող բանկերն իրավասու չեն ծրագրով և բանկի կողմից սահմանված պահանջներին բավարարող քաղաքացիներին մերժելու՝ բացել հաշիվներ, ինչպես նաև հաշվի բացումը պայմանավորել այլ ծառայությունից օգտվելու նախապայմաններով (օրինակ՝ աշխատավարձի տեղափոխում, հավելյալ ծառայությունների ձեռքբերում և այլն)։
«Համապատասխանաբար խնդրում ենք սոցիալական փաթեթի հաշիվների բացման հետ կապված խնդիրների առաջացման դեպքում ներկայացնել գրավոր դիմում-բողոք տվյալ բանկի պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ մանրամասն նկարագրելով դեպքը և պահանջելով հաշվի բացում ու պարզաբանումներ մերժման պատճառների մասին, դիմումի պատճենում նշել նաև Կենտրոնական բանկի secretariat@cba.am էլեկտրոնային հասցեն»,- ասվում է հաղորդագրությունում: