Հասարակություն

Ի՞նչ է կատարվում հեղուկ գազի շուկայում. գնաճն ո՞ւր կհասնի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ի՞նչ է կատարվում հեղուկ գազի շուկայում. գնաճն ո՞ւր կհասնի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վերջին օրերին Հայաստանում հեղուկ գազի շուկայում լուրջ խնդիրներ են առաջացել. գազալցակայաններում ոչ միայն կտրուկ բարձրացել է գինը (մեկ լիտրը վաճառվում է 320-350 դրամով), այլև առաջացել է դեֆիցիտ։

Հայաստանը հեղուկ գազը հիմնականում ներմուծում է երկու երկրից՝ Ռուսաստանից և Իրանից։

Ռուսական գազի մատակարարման խափանումը պայմանավորված է Վերին Լարսի անցակետում եղանակային անբարենպաստ պայմաններով։ Առատ ձյան պատճառով անցակետն արդեն մի քանի օր է՝ փակ է բեռնատարների համար։

Մյուս ուղղությունը՝ Իրանը, այս պահին չի կարողանում ապահովել մատակարարումը՝ իր երկրում ստեղծված իրավիճակի պատճառով։

«Իրանում բողոքի ցույցերի պատճառով աշխատողները փողոցում են։ Շատ ձեռնարկություններ չեն կարողանում կատարել իրենց արդյունաբերական ծրագրերը»,- Radar Armenia-ի հետ զրույցում նշել է տնտեսագետ Գագիկ Մակարյանը։

Նրա խոսքով՝ հեղուկ գազ օգտագործող հայկական ընկերություններն ստիպված են համբերել և սպասել, մինչև Վերին Լարսը կրկին բացվի և ռուսական մատակարարումները վերականգնվեն։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական