Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից հայտնում են, որ ՀՀ-ում բջջային ID (mID) կարող են ձեռք բերել այն օտարերկրացիները, որոնք ունեն Հանրային ծառայության համարանիշ և հետևյալ փաստաղթղթերից որևիցե մեկը՝
- ժամանակավոր կացության քարտ
- մշտական կացության քարտ
- հատուկ անձնագիր ️
- բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք։
Տեղեկացնում են՝ այս պահի դրությամբ նույնականացման քարտերի համար դիմողների կուտակումներ չկան մի շարք մարզերում․ քաղաքացիները կարող են այց ամրագրել նույն օրվա համար։ Երևանում թողունակությունը սահմանափակ է, և կուտակումներ առկա են դեռևս՝ պայմանավորված հայտարարագրման պահանջով։
Իսկ Ղարաբաղից տեղահանված անձինք էլեկտրոնային ստորագրությունը կարող են ակտիվացնել ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականներով։