Հասարակություն

Ստացվել է մեկ միլիոնից ավելի զանգ

Ստացվել է մեկ միլիոնից ավելի զանգ

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում տարիների ընթացքում արձանագրվել է զանգերի կայուն աճ․ զանգերի թվի ավելացումը վկայում է ծառայության նկատմամբ քաղաքացիների վստահության բարձրացման և արագ արձագանքման մասին։ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում 2025 թվականին ստացվել է 1․099․114 զանգ, այդ թվում՝ 1370 շնորհակալական և 426․334 տեղեկատվական բնույթի զանգեր։

Արտակարգ իրավիճակներում քաղաքացիների զանգերին արձագանքելու և հանրությանը մատուցվող ծառայությունների լավարկման նպատակով փետրվարի 15-ին Օպերատիվ կառավարման կենտրոնը կգործի միասնական 112 հեռախոսահամարով՝ մեկտեղելով Ոստիկանություն և Փրկարար ծառայություն ուղղված զանգերը:

Օպերատիվ կառավարման կենտրոնը դառնում է քաղաքացիների և ծառայությունների միջև կապող կարևոր օղակ՝ ապահովելով համապատասխան ստորաբաժանումների օպերատիվ ներգրավում և արագ արձագանքում։ 112՝ մեկ զանգ, արագ արձագանք։ 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական