Հասարակություն

ԲԿ-ի պահեստից ձեռքի 11 հենակ, հիվանդանոցի դեղատնից՝ 30 տուփ դեղորայք էր գողացել

ԲԿ-ի պահեստից ձեռքի 11 հենակ, հիվանդանոցի դեղատնից՝ 30 տուփ դեղորայք էր գողացել

Տավուշի մարզի պարեկները հունվարի 14-ի գիշերը՝ ժամը 2․10-ի սահմաններում, Իջևան քաղաքի Անկախության և Վասիլյան փողոցների խաչմերուկի մոտ նկատել են մի քաղաքացու, որը ձեռքի հենակներ էր տեղափոխում։ Ստուգողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 36-ամյա տղամարդը «Իջևան» բժշկական կենտրոնի պահեստից 11 հենակ էր գողացել: Պարզվել է նաև, որ նա 30 տուփ դեղորայք էլ գողացել էր հիվանդանոցի դեղատնից:

Իջևանի բնակիչ 36-ամյա տղամարդը հայտնաբերվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական