Հասարակություն

ՊՆ-ն արձագանքել է բանակում մահվան դեպքերի վիճակագրության վերաբերյալ հրապարակումներին

ՊՆ-ն արձագանքել է բանակում մահվան դեպքերի վիճակագրության վերաբերյալ հրապարակումներին

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել.

«Factor.am և Fip.am լրատվամիջոցների գործընկերները երեկ հրապարակած հոդվածներում անդրադարձել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացված՝ 2025 թվականին բանակում մահվան դեպքերի վիճակագրությանը, ըստ որի՝ 2025 թվականին բանակում տեղի է ունեցել ծառայության հետ կապված 6 և ծառայության հետ չկապված 24 դեպք, ինչը նախորդ՝ 2024 թվականի համեմատ էական նվազում է:

2 պարագայում էլ փորձ է կատարվել 2025 թվականի սկզբին աշխարհազորայինի՝ ոչ ծառայության վայրում, ծառայողական պարտականությունների կատարման հետ առնչություն չունեցող հանգամանքներում տեղի ունեցած մահվան դեպքը (որը դասակարգվում է ծառայության հետ չկապված հանգամանքներում մահվան դեպքերի շարքին) հակադրել ներկայացված վիճակագրությանը, գտնել այսպես կոչված հակասություններ, մինչդեռ հենց մամուլում դեպքի հրապարակված տեսագրությունները փաստում են, որ նշված դեպքը որևէ զորամասի տարածքում տեղի չի ունեցել, մասնակիցներն էլ ծառայության մեջ չեն գտնվել:

Վերահաստատում ենք հրապարակված վիճակագրության ճշգրտությունն ու ևս մեկ անգամ հիշեցնում, որ հունվարի 13-ին հրապարակվել է ՀՀ բանակում տեղի ունեցած դեպքերի վիճակագրությունը, և ինչպես ասուլիսի ընթացքում շեշտեցինք, այլ զորքերում տեղի ունեցած դեպքերի վիճակագրությունը կհրապարակի ՀՀ գլխավոր դատախազությունը:

Չափազանց կարևոր է, որ պաշտպանության ոլորտին առնչվող ցանկացած նյութի, նախքան հանրությանն այն մատուցելը, լրատվամիջոցը վերաբերվի ամենայն պատասխանատվությամբ. եթե կան չհասկացված կամ լրացուցիչ պարզաբանման անհրաժեշտություն ունեցող հարցեր, մասնագիտական քննարկում անցկացնի նաև պաշտպանական գերատեսչության հետ»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական