Հանրապետության տարածքում հունվարի 16-ին, 17-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 17-ի ցերեկն առանձին շրջաններում, 17-ի ուշ երեկոյան, 18-20-ը շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, լեռնային առանձին վայրերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 16-ին կնվազի 4-6 աստիճանով, հունվարի 17-19-ի գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։
Երևանում հունվարի 16-ին, 17-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 17-ի երեկոյան, 18-20-ն սպասվում է ձյուն։