«Կառավարությունը չի զբաղվում որևէ ապրանքախմբի ներմուծմամբ, այլ ստեղծում է պայմաններ, որպեսզի մասնավոր հատվածը ձեռք բերի գործարար պայմանավորվածություններ և գործի այդ շուկայում»,– հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով հեղուկ գազի ներմուծման խնդիրների մասին։
«Մեր խնդիրն է, որ կառավարությունը ստեղծի հնարավորություններ, որպեսզի կարգավորման և շուկայի խնդիրների լուծման հնարավորություններ առաջանան, և ես կարծում եմ՝ դա այլևս ակնհայտ է»,– ասել է նա։