Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ պաշտոնական կայքում հրապարակվել է բանկի կողմից հայտնաբերված անձանց ցանկ, որոնք առանց Կենտրոնական բանկի համապատասխան լիցենզիայի հանդես են գալիս տարբեր ֆինանսական ծառայություների մատուցման առաջարկով: https://www.cba.am/hy/unlicensed-organizations/
«Հորդորում ենք բոլոր քաղաքացիներին նման կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվության հայտնաբերման պարագայում փոխանցել Կենտրոնական բանկին պաշտոնական հաղորդակցման միջոցներով:
Միևնույն ժամանակ զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով հորդորում ենք օգտվել բացառապես Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպություններից: Վերջիններիս մասին տեղեկատվությունը հասանելի է https://www.cba.am/hy/licensed-banks/ հղմամբ»։