Հասարակություն

Դրական նորություններ՝ Yandex Go-ից օգտվող քաղաքացիների և վարորդների համար

Դրական նորություններ՝ Yandex Go-ից օգտվող քաղաքացիների և վարորդների համար

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովից հայտնում են, որ հստակ կանոններ են սահմանվել ինտերնետ շահումով խաղերի վերաբերյալ մարքեթինգային հաղորդագրությունների համար։ Այժմ սպառողին, որը գրանցված չէ նման կայքերում, կամ չի հանդիսանում ակտիվ մասնակից, չեն կարող, օրինակ, գովազդային SMS հաղորդագրություններ ուղարկվել։ Իսկ ինտերնետ շահումով խաղերի կայքերի օգտատերերը պետք է պարտադիր համաձայնություն տան նման հաղորդագրությունների ստացման, դրանց եղանակների մասին, ինչպես նաև հնարավորություն ունենան ցանկացած պահի հրաժարվելու դրանցից։

Yandex Go հավելվածում քաղաքացիներն արդեն կարող են հստակ տեսնել, թե ինչպես է գոյանում իրենց ուղևորության գինը։ Լավ նորություն կա նաև տաքսու վարորդների համար։

Yandex Go-ն նվազեցրել է գործընկեր փոխադրողներից պահվող վարձատրությունն այն դեպքերի համար, երբ պահանջարկի աճի պայմաններում ուղեվարձն ավելի քան երկու անգամ գերազանցում է բազային ուղեվարձի չափը: Ըստ այդմ՝ ուղևորության՝ բազային ուղեվարձի չափը երկու անգամ գերազանցող գումարի նկատմամբ ծառայության վարձատրություն չի կիրառվում։

Ստարտ սակագնային պլանի համար իջեցվել է Յանդեքսի միջնորդավճարը, իսկ մյուս սակագների դեպքում համամասնորեն ավելացվել։

Եթե Յանդեքս պլյուս ծառայության հետվճարները նախկինում վճարվում էին վարորդների կողմից, ապա այժմ դրանք ամբողջությամբ կվճարի ընկերությունը։

Գնահատեք հոդվածը

2.3 /5
3
գնահատական