Հասարակություն

Պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Կոտայքի մարզի պարեկները հունվարի 13-ի գիշերը՝ ժամը 2.30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում կանգնեցրել են անկանոն երթևեկող «Օպել» մակնիշի մեքենան: Գեղաշեն գյուղի բնակիչ 23-ամյա վարորդը և Աբովյանի բնակիչ 27-ամյա ուղևորը թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժին: 27-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգված։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական