Հասարակություն

Անչափահասների մասնակցությամբ կրակոցների գործով 5 անձ ձերբակալվել է

Անչափահասների մասնակցությամբ կրակոցների գործով 5 անձ ձերբակալվել է

Հունվարի 14–ին, Երևանի Աբովյան փողոցում անչափահասների մասնակցությամբ կրակոցների առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. 5 անձ ձերբակալվել է. Radar Armenia-ի հարցին ի պատասխան հայտնեցին Քննչական կոմիտեից։ 

«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը,  որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով)։ 5 անձ ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է»- ասացինք կոմիտեից։ 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական