Հասարակություն

Տան տանիքում բռնկված հրդեհը մարվել է

Տան տանիքում բռնկված հրդեհը մարվել է

Հունվարի 14-ին, ժամը 13։52-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարգահովիտ գյուղում այրվում է տան տանիք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը է բռնկվել է գյուղի 18-րդ փողոցի 1-ին փակուղու տներից մեկի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։47-ին, մարվել՝ 15։18-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 160 քմ)։ Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տան մյուս հատվածներ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական