Հասարակություն

Լավ տրամադրություն ունի․ Ավանեսյանը տեսակցել է Վագիֆ Խաչատրյանին

Լավ տրամադրություն ունի․ Ավանեսյանը տեսակցել է Վագիֆ Խաչատրյանին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեսակցել է Բաքվի գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանին։ 

«Լավ տրամադրությամբ է, որովհետև հայրենիքում է»,- ասել է Ավանեսյանը և հավելել, որ նա սպասում է հարազատների հետ հանդիպմանը, այս պահին հետազոտվում է։

Ըստ Ավանեսյանի՝ Խաչատրյանի մոտ սրտի քրոնիկ հիվանդություն կար. հիմա հավելյալ հետազոտություններ կիրականացվեն, և բուժման ընթացքի հետ կապված որոշում կկայացվի։ 

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանն էլ հիշեցրել է, որ Վագիֆ Խաչատրյանը վերջին 15 տարում սրտի հետ կապված խնդիրներ ունի։

«Շատ մանրամասներ ասել չենք կարող, բայց այս պահին ունենք տվյալ վիճակի թեթև սրացում»,- հայտնեց Ադամյանը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական