Հասարակություն

ՀՀ պետբյուջե է մուտքագրվել 1 մլրդ դրամից ավել գումար

ՀՀ պետբյուջե է մուտքագրվել 1 մլրդ դրամից ավել գումար

Սպառողի օգնական հարթակի գործարկում, բարեփոխումներ ինտերնետ շահումով խաղերի, առցանց տաքսիների ոլորտում, ուսումնասիրություններ կառուցապատման և ստենտավորման շուկաներում Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփել է 2025 թվականի գործունեության հիմնական արդյունքները։

Վարույթ ՀԴՄ սպասարկման ծառայությունների ոլորտում։ 2025 թվականին հանձնաժողովը շուրջ 2 մլրդ դրամ տուգանք է նշանակել տնտեսավարողների նկատմամբ և ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1 մլրդ դրամից ավել գումար։ Գերիշխող դիրքի չարաշահման ոլորտում նախորդ տարվա վարույթներից ամենահնչեղը վերաբերում էր ՀԴՄ սպասարկման ծառայություններին, այժմ գործընթացը գտնվում է վարչական բողոքի քննության փուլում, և շուտով հանրությունը կտեղեկացվի վերջնական արդյունքների մասին։

Շուրջ 5,2 մլրդ դրամ գյուղմթերքի վճարումներ։ Անդրադառնալով գյուղմթերքի ուշ վճարումներին՝ Գեղամ Գևորգյանը նշել է, որ օրենսդրական փոփոխություններից հետո, որի համաձայն մթերողները պարտավորում էին գյուղմթերքի դիմաց վճարումներն իրականացնել 30-օրյա ժամկետում, շուրջ 5,2 մլրդ դրամ գումար է վճարվել գյուղացիական տնտեսություններին։ Այժմ ուշ վճարումների քանակն էականորեն նվազել է, ինչը փաստում է, որ օրենքի կիրարկումն ապահովված է։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական