Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն անդրադարձել է Ադրբեջանից Հայաստան բենզինի ներկրմանը․ «Չի եղել տնտեսվարող սուբյեկտ, որ մեզ հետ շփումների արդյունքում ասեր՝ չգիտեր, որ կարելի է գնալ, բենզին բերել»,-նշել է նա։
Ըստ Գևորգյանի՝ ևս երկու տնտեսվարող է բենզին ներկրելու. «Բենզինի ծավալը բավական քիչ էր, բայց գնի վրա ազդեցություն ունեցավ՝ 430 դրամ է։ Այդ մասին վարչապետն էլ խոսեց»։
Ըստ Գևորգյանի, Ադրբեջանից բերվող բենզինն այլընտրանք է, ինչը շուկայի համար էական ազդեցություն ունի։
«Տրանսպորտային հանգույցի աշխատանքի հանգամանքը մեզ տալիս է ազդակներ, որ վրացական կողմի հետ վրացական բեռնափոխադրումների գինն էական կարող է նվազել։ Դրա ազդակներն ունենք։ Կյանքը ցույց կտա»,- ասել է նա։
Ըստ Գևորգյանի, ՀՀ-ում գործող ցանկացած տնտեսվարող սուբյեկտ գործընկերների միջոցով կարող է կապվել, պայմանագիր կնքել, ինքն էլ ներմուծում իրականացնել. «Ու ոչ միայն բենզին կամ դիզել, այլև ցանկացած ապրանք»։