Հասարակություն

Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել. պատճառվել է մոտ 55 մլն դրամի վնաս

Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել. պատճառվել է մոտ 55 մլն դրամի վնաս

Համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունում և Տաշիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Լոռու մարզի Սարատովկա գյուղի գյուղատնտեսական նշանակության հողատարածքում ապօրինի շահագործվում է տորֆի հանքավայր։

Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց և անցած տարվա դեկտեմբերի 30-ին Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ՝ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելով ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հատկանիշներով։

Պարզվեց, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն հիշյալ տարածքում ապօրինի արդյունահանել է շուրջ 14 հազար խորանարդ մետր տորֆ, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է մոտ 55 միլիոն դրամի վնաս։ Պարզվեց նաև, որ Լոռու մարզի Նովոսելցովո գյուղի վարչական տարածքում նույն ընկերության կողմից դեգրադացվել է մոտ 1,5 հեկտար հողատարածք։ Այս մասով պատճառված վնասը կազմել է 328 հազար դրամ։

Շարունակվող նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական