Հասարակություն

Մարմարաշենում 14 մեքենա է բախվել

Մարմարաշենում 14 մեքենա է բախվել

Հունվարի 14-ին, ժամը 08.13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Դեպքի վայր են մեկնել մարզի պարեկները ու փրկարարները։

Պարզվել է, որ Երևան-Երասխ ճանապարհի 13-րդ կմ-ին՝ Մարմարաշեն գյուղում, իրար են բախվել 14 տրանսպորտային միջոց. տուժածներ չկան։
Վթարված մեքենաները դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատվածից:

Հանգամանքները պարզվում են:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական