Հասարակություն

Շտապօգնության մեքենա է կողաշրջվել

Շտապօգնության մեքենա է կողաշրջվել


Հաղարծին բնակավայրի ճանապարհի սառույցի վրա շտապօգնության մեքենա է կողաշրջվել, բուժքույրը սրահում արգելափակված է եղել. Radar Armenia-ն տեղեկացավ ՆԳՆ-ից:

«Ժամը 05:02-ին զանգահարել է շտապօգնության «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և հայտնել, որ Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայր տանող ճանապարհին՝ սառույցի վրա, ավտոմեքենան կողաշրջվել է, իսկ բուժքույրը սրահում արգելափակված է։ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումներից դեպքի վայր են մեկնել խմբեր։ Բուժքույրը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին»,-ասացին նախարարությունից:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական