Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Սպիտակի ոլորանները, Ջերմուկի խաչմերուկից Սիսիան-Շինուհայր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնանցքը և Տիգրանաշեն-Զանգակատուն ավտոճանապարհը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար և դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Սպիտակ-Գյումրի, Աշոցքի, Լանջիկի տարածաշրջանների ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Ապարանի, Արագածի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Նաիրիի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Մարտունիի, Սևանի, Աբովյանի, Տավուշի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Քուչակ-Միրաք ավտոճանապարհին բուք է։
Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Լարսի մասին. Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։