Հասարակություն

Արտաշատի խճուղում մեքենանե են բախվել. կա հոսպիտալացված

Արտաշատի խճուղում մեքենանե են բախվել. կա հոսպիտալացված

Հունվարի 14-ին, ժամը 04։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշատի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ․ առկա է վառելիքի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» և «Vaz» մակնիշների ավտոմեքենաները․ «Vaz» մակնիշի ավտոմեքենայից առկա է եղել գազի արտահոսք:

«Vaz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները փակել են «Vaz» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաների գազի բալոնների փականները, հոսանքազրկել են ավտոմեքենաները, այնուհետև դադարեցրել «Vaz» մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական