Հասարակություն

Հեղուկ գազի՝ շուրջ 100 ներկրող կա. Գեղամ Գևորգյան

Հեղուկ գազի՝ շուրջ 100 ներկրող կա. Գեղամ Գևորգյան

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն անդրադարձել է հեղուկ գազի գնի բարձրացմանը․

«Երբ ասում եք՝ ամեն անգամ թանկանում է, այդպես չէ։ Ամեն անգամ էժանանում է, որ հետո թանկանում է»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ հեղուկ գազը բորսայում ապրանք է։ 

«Մենք կարող ենք այդ ոլորտը չնայել, որովհետև ՀՀ-ում 100-ից ավել տնտեսվարող սուբյեկտ է ներմուծում հեղուկ գազ, և ամենաշատ մասնաբաժին ունեցող սուբյեկտի ներմուծման ծավալը 9%-ը չի գերազանցել»։

Նա նշեց, որ դժվար թե 100 տնտեսվարող պայմանավորվեն ու հեղուկ գազի գին բարձրացնեն. «Ասել, որ կա գերիշխող դիրք, որը չարաշահում են, չկա»։

Պատճառների մասին խոսելիս նա մատնանշեց ոչ միայն բորսայի գինը, այլև՝ ճանապարհների փակ լինելու պատճառով ներկրման ժամկետի երկարաձգումը. «Մեքենան, որ պետք է 10 օրում գար, գալիս է 20 օրում, տրանսպորտի գինը թանկանում է»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական