Երևանի քաղաքապետարանից հայտնում են.
«Հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները և մայրաքաղաքի փողոցների որոշ հատվածներում մերկասառույցի առկայությունը, ինչպես նաև դրանց արդյունքում առաջացած խցանումները՝ մայրաքաղաքի հանրային տրանսպորտի որոշ երթուղիներում առավոտյան եղել են ուշացումներ:
Տեղեկացնում ենք, որ այս պահին մայրաքաղաքի հանրային տրանսպորտն աշխատում է բնականոն հունով։
Հասարակական տրանսպորտի ողջ տեղաշարժը հասանելի է "Yandex" և "2GIS" հարթակներում։
Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ուղևորների ներողամտությունը»։