Հասարակություն

Աբովյանում ավտոմեքենա է այրվել

Աբովյանում ավտոմեքենա է այրվել

Հունվարի 14-ին, ժամը 14։31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բարեկամության փողոցում գտնվող ավտոտնակում կայանած ավտոմեքենայում. տուժածներ չկան:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենան տեղի ուժերով դուրս է բերվել ավտոտնակից։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:40-ին, մարվել՝ 14:46-ին: Այրվել է «Subaru» մակնիշի ավտոմեքենայի սրահը:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական