Հասարակություն

Որ ավտոճանապարհներն են փակ և դժվարանցանելի

Որ ավտոճանապարհներն են փակ և դժվարանցանելի

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը և Տիգրանաշեն-Զանգակատուն ավտոճանապարհը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար և դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Սպիտակ-Գյումրի, Աշոցքի, Լանջիկի տարածաշրջանների ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Ապարանի, Արագածի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Ջերմուկի, Գորիսի, Քաջարանի, Կապանի տարածաշրջաններում և Սարավան-Զանգեր, «Մեղրու սար» հատվածում տեղում է ձյուն։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական