Հասարակություն

Պապիկյանը հետևել է ատեստավորման գործընթացին

Պապիկյանը հետևել է ատեստավորման գործընթացին

Հունվարի 13-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ԶՈւ բարձրագույն և ավագ սպայական կազմերի 2026 թվականի ատեստավորման գործընթացի հերթական փուլը, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։

«Ֆիզիկական պատրաստության քննական գործընթացին հետևել են Պաշտպանության նախարար, ատեստավորման հանձնաժողովի նախագահ Սուրեն Պապիկյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։ 

Ատեստավորման հերթական փուլին ներգրավված բարձրաստիճան սպաները քննություններ են հանձնել ֆիզիկական պատրաստության վարժաձևերից։ 1000 և 3000 մետր վազքի վարժաձևին հետևել է Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական