Հանրապետության տարածքում հունվարի 14-ի ցերեկը և 15-ին առանձին շրջաններում, 17-ին կեսօրից հետո, 18-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ։ Հունվարի 14-ին առանձին հատվածներում ձյան տեղումները կլինեն զգալի, լեռնային առանձին վայրերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Հունվարի 16-ին, 17-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5մ/վ, հունվարի 14-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 14-16-ն աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով։
Երևանում հունվարի 14-ի առավոտյան, 15-ի գիշերը և առավոտյան, 17-ի ցերեկը և 18-ին սպասվում է ձյուն։ Հունվարի 14-ի ցերեկը, 16-ին,17-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։