Հասարակություն

Կանխվել է շուրջ 15 միլիոն դրամի հափշտակության դեպք

Կանխվել է շուրջ 15 միլիոն դրամի հափշտակության դեպք

Կիբեռոստիկանության կողմից կատարված աշխատանքների արդյունքում հնարավոր է եղել կանխարգելել շուրջ 15 միլիոն դրամի հափշտակության դեպք, իսկ քաղաքացին չի կորցրել իր գումարը, հայտնում է ՀՀ կիբեռոստիկանությունը։ 

«Ցավոք, վերոնշյալ հանցատեսակը շարունակում է տեղ գտնել մեր հասարակության շրջանում։ Հարգելի քաղաքացիներ, կրկին անգամ խնդրում ենք չվստահել կասկածելի, ահաբեկող հեռախոսազանգերին, իսկ նմանատիպները ստանալու դեպքում պարզապես դիմել ոստիկանություն»,- ասվում է հաղորդագրությունում։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական