Հունվարի 13-ին, ժամը 10։18-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զանգեր» կոչվող հատվածում կցորդիչով բեռնատարը մերկասառույցի պատճառով արգելափակվել է, երթևեկությունը միակողմանի փակվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 167-րդ կմ-ին արգելափակվել է «Volvo» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով երթևեկությունը միակողմանի փակվել է։
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարը․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։