Հասարակություն

«Մարտի 1»-ի գործով նախկին փոխոստիկանապետի վարույթն ուղարկվել է դատարան

«Մարտի 1»-ի գործով նախկին փոխոստիկանապետի վարույթն ուղարկվել է դատարան

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ «Մարտի 1»-ի քրեական վարույթով մեղադրյալ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Սաշա Աֆյանի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան։

Քրեական վարույթով հիմնավորվել է, որ Ս. Աֆյանը 2008 թվականի մարտի 1-ին կազմակերպել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու, ապա՝ քաղաքի կենտրոնական հատվածներում նրանց կուտակումները, հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելու գործողությունները, որի հետևանքով հասարակության և պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական