ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է սպառազինության ձեռքբերմանը։
«Ես չեմ պատրաստվում որևէ երկրի, այդ թվում՝ Ադրբեջանի հետ մրցավազքի մեջ մտնել։ Սա մեր կառավարության դիրքորոշումն է։ Բայց միևնույն ժամանակ դա չի նշանակում, որ ՀՀ-ն դադարեցնելու է սպառազինության, ռազմական տեխնիկայի գնումն ու բանակի արդիականացումը»,– ասել է նա։
Պապիկյանը նաև նշել է. «2026 թվականին նախատեսում ենք շուրջ 150 մլրդ դրամի պատվեր՝ տեղական ռազմարդյունաբերությանը, և սա գործող պայմանագրերին զուգահեռ էական ներարկում է այս ոլորտում, որպեսզի նրանք կարողանան զարգանալ և շարունակական զարգանալ»։
Անդրադառնալով Հնդկաստանից զենքի ներկրմանը՝ նա ասել է. «Ավելորդ կլինի իմ կողմից դրամատիզացնել այն ընթացքը, որ տեղի է ունենում հարևանների մոտ։ Կարծում եմ՝ այս փուլում պետք չէ անդրադառնալ հարցերին։ Կարծում եմ՝ խնդիրները արագ կլուծվեն, և մեր բնականոն գործընթացը կշարունակվի։ Բայց չեմ ուզում խոսել այն մասին, որ մեր բնականոն գործունեությունը դադարել է։ Մենք շարունակելու ենք աշխատել նույն սկզբունքով»։