Հայաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև այս պահին առանձին շփումներ չկան. հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով Radar Armenia-ի հարցին։
Մենք հետաքրքրվել էինք՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի ու Ադրբեջանի տարբեր գերատեսչությունների մեջ որոշակի քաղաքական շփումներ կան, նաև փորձագիտական մակարդակով։ Արդյո՞ք նույնպիսի կապ կա նաև պաշտպանության նախարարությունների մակարդակով։ Եթե այո, ապա ի՞նչ մակարդակի վրա և ինչպիսի՞ հարցերի շուրջ։ Եվ եթե ոչ, ապա կա՞ նման նախաձեռնություն։
«Պաշտպանության նախարարությունների միջև այս պահին առանձին շփումներ չկան։ Նոր բան երբ լինի, այդ մասին կխոսենք։ Այս պահին ոչինչ ասել չեմ կարող»,- ասել է Պապիկյանը։